Չնայած այն հանգամանքին, որ «Լոս Անջելես Գելեքսի»-ի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը միլիոնատեր է, նա նույնպես օգտվում է ամանորյա զեղչերից: Ամանորյա գնումներ կատարելիս Բեքհեմին նկատել են Լոնդոնի մի քանի խանութներում կնոջ և չորս երեխաների համար նվերներ ընտրելիս:
Առաջին խանութ այցելելուց հետո 36-ամյա կիսապաշտպանը չի գտել իր փնտրած նվերը և շտապել է դեպի իր մեքենան՝ այլ խանութներ այցելելու համար: Ինչպես հաղորդում է DailyMail-ը, երբ նա ձեռնունայն է դուրս եկել խանութից, մարդիկ ուղղակի ապշել են և չեն հավատացել իրենց աչքերին:
Ինչպես հայտնի է, ֆուտբոլիստը իր կյանքի վերջին տասը տարիներն անց է կացրել Անգլիայի սահմաններից դուրս (Մադրիդում և Լոս Անջելեսում), սակայն ամանորն իր ընտանիքի հետ նշում է հայրենիքում:










































