Չնայած, որ կենդանիների սիրահար 32-ամյա երգչուհի Փինքը բավականին զբաղված է իր 6-ամսական դստեր խնամքով, նա չի մոռանում հոգ տանել նաև կենդանիների համար։
US Weekly-ն գրում է, որ Փինքը 5000 դոլար է վճարել այն շան կյանքը փրկելու համար, որին շպրտել էին Լոս Անջելեսի գետի մեջ և թողել, որ խեղդվի: Շանն անհապաղ հարկավոր է եղել վիրահատել:
Ըստ որոշ աղբյուրների՝ Փինքը համացանցում տեսել է այդ շան մասին պատմող հոդված և միանգամից զանգել է կենդանիների փրկությամբ զբաղվող Ace of Hearts կազմակերպությանը` հայտնելով, որ շան վիրահատության համար պատրաստ է վճարել ցանկացած գումար:
Փինքի շնորհիվ փրկված շունը որդեգրվել է մի բարի ընտանիքի կողմից:









































