Շվեյցարիայի կառավարության մամուլի քարտուղարն ասել է, որ Շվեյցարիան սառեցրել է Սիրիայի 12 ընկերությունների և 54 անձանց պատկանող 50 միլիոն շվեյցարական ֆրանկ (53 միլիոն դոլար) բանկային հաշիվները: Այս մասին հայտնում է swissinfo.ch կայքը:
Ցուցակում հայտնվել են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը, զինվորական հրամանատար Մահիր Ասադը և ներքին գործերի նախարար Մուհամեդ Իբրահիմ Ալ-Շաարը:
Շվեյցարիան մայիսին ընդլայնել էր Սիրիայի դեմ պատժամիջոցները` ընդգրկելով Ասադին և այլ բարձրաստիճան անձանց: Այդ կերպ նա ցանկանում էր ուժեղացնել ճնշումները Ասադի կառավարության վրա` պահանջելով վերջ դնել բռնություններին:
Նշենք, որ Արաբական գարնան սկսվելուց ի վեր Շվեյցարիան արգելափակել է Թունիսի և Եգիպտոսի, այնուհետև Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի և նրա ընտանիքի ակտիվները:










































