«2013 թվականի հունվարի 1-ից դեղ արտադրող բոլոր ընկերությունները կունենան եվրոպական չափանիշներին համապատասխան GNP սերտիֆիկատ: Այն հնարավորություն կտա, որ տեղական դեղերը ներմուծվեն եվրոպական այնպիսի երկրներ, որոնց շուկայի հանդեպ Հայաստանը հետաքրքրություն ունի»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:
Նրա խոսքերով` կառավարությունը դեղարտադրությունը դիտարկում է որպես այնպիսի ոլորտ, որը արտահանման հնարավորություն է ընձեռում. «Այս ոլորտում կատարված բարեփոխումները երաշխավորելու են տեղական դեղերի անվտանգությունն ու արդյունավետությունը և ապահովելու են տնտեսական մատչելիություն»:
Ըստ Քրմոյանի` իրենք ունեն երեք հիմնական խնդիր, որոնք կառավարության օգնությամբ հնարավոր է հաղթահարել. երկարատև ֆինանսավորում, արտահանման նպատակով մրցունակության ապահովում, արտահանման շուկայում դիրքերի ամրապնդում. «Անցյալ տարի 8 միլիոն դոլարի դեղամիջոց է արտահանվել, արտահանման հիմնական շուկան ԱՊՀ երկրներն են, սակայն արդեն հայտնվել են երրորդ երկրներ»: Նրա խոսքերով` տեղական շուկայում մենք ունենք լուրջ խնդիր, մեր նպատակն է նաև տեղական արտադրանքի տեսակարար կշիռը բարձրացնել մինչև 20 տոկոս:









































