Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվեց 2011թ. Արգենտինայի լավագույն մարզիկ: Ֆուտբոլիստն այդ պատվաբեր մրցանակին իր կարիերայում արժանացավ առաջին անգամ.
«Շատ հպարտ եմ այս մրցանակը ստանալու կապակցությամբ: Ես ունեմ բազմաթիվ մրցանակներ, որոնք նվաճել եմ աշխարհի տարբեր անկյուններում, սակայն մինչ այս իմ հայրենիքում ոչ մի պարգևի չէի արժանացել: Այդ պատճառով սա ինձ համար առանձնահատուկ մրցանակ է»,- նշել է արգենտինացին:
Հիշեցնենք, որ 2010 թ. Արգենտինայի լավագույն մարզիկ էր ճանաչվել հոկեյի կանանց հավաքականի ավագ Լուսինա Այմարը: