Չնայած «Ֆորմուլա-1»-ում անցկացրած հիանալի մրցաշրջանին, որի արդյունքներով «Ռեդ Բուլլ»-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետտելը վաստակեց իր երկրորդ չեմպիոնական տիտղոսը, չկարողացավ դառնալ Գերմանիայի լավագույն մարզիկ`տարվա կտրվածքով:
Այդ կոչմանն արժանացավ հանրահայտ բասկետբոլիստ Դիրկ Նովիցկին, ով «Դալլաս»-ի կազմում դարձավ NBA-ի ընթացիկ տարվա հաղթող: Քվեարկության արդյունքում, որին մասնակցել էին 1500 սպորտային լրագրողներ, Ֆետտելին բաժին ընկավ երկրորդ հորիզոնականը:
«Այսքան տարիներից հետո սա, անկասկած, իմ կարիերայի լավագույն մասն էր»,- նշել է Նովիցկին` Բադեն-Բադենում կայացած մրցանակաբաշխության ժամանակ:









































