Friday, 19 06 2026
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները

Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի, Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ-ի ղեկավար Ադիբեկ Ղազարյանի ուղեկցությամբ այսօր Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում ծանոթացել է Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով նախատեսված աշխատանքների մեկնարկին:

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ ու ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ և, ըստ էության, «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» առաջին մասի շարունակությունն է:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Կոտայքի մարզում փոխվարչապետն այցելել է Արզնի-Շամիրամի 1-ին հերթի ջրանցքի վերականգնման հատված: Ծրագրով նախատեսվում է վերականգնել 3,5 կմ:

Արագածոտնի մարզում Ա. Գեւորգյանը եղել է Արզնի-Շամիրամի 2-ին հերթի ջրանցքի տարածքում, որտեղ կվերականգնվի մոտ 5,5 կմ: Ստորին Հրազդան մայր ջրանցքի ներկա վիճակին և նախատեսվող աշխատանքներին փոխվարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում: Ընդհանուր առմամբ` վերանորոգվելու է Ստորին Հրազդան ջրանցքի 5,3 կմ հատված: Վերոնշյալ տարածքներում աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Նշենք, այս ծրագրով նախատեսվում է մոտ 50 կմ երկարությամբ մայր և միջտնտեսային (գլխավոր) ջրանցքների վերանորոգում Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Արարատի և Արմավիրի մարզերում, և մոտ 63կմ երկարությամբ ներտնտեսային ոռոգման ցանցի ջրանցքների նորոգում Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում: Ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ընդհանուր արժեքը 21,6 մլն դոլար է, այն նախատեսվում է ավարտել 2013թ. հունիսին:

Այցի շրջանակում փոխվարչապետն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ եղել է նաև Էջմիածնի վարչական տարածքում գտնվող «Բիգա» և «Ամստեր ֆլաուերս» ընկերություններում: Առաջինն զբաղվում է սնկի արտադրությամբ, երկրորդ ընկերությունը` հիմնականում տնկանյութերի աճեցմամբ:

ՀՀ կառավարության կողմից ընկերություններին արտոնություն էր տրամադրվել` 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ -ի վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու վերաբերյալ: Դա նպաստել է ընկերությունների ընդլայնմանը:

«Բիգա» ընկերությունը ներկայումս իրականացնում է սնկի արտադրության նոր ծրագիր, որը կավարտվի գարնանը: Դա հնարավորություն կընձեռի գրեթե կրկնապատկել արտադրական ծավալները` ներկայիս օրական 800-1000 կիլոգրամից հասցնելով 1700-2000 կիլոգրամի: Արտադրանքի կեսից ավելին արտահանվում է:

«Ամստեր ֆլաուերս» ընկերությունում արդեն ավարտվել է ջերմոցային տնտեսության շինարարությունը, որն իրականացվել է հոլանդական տեխնոլոգիաներով և հոլանդացի մասնագետների ներգրավմամբ: Մշակվում է երեք տեսակի կուլտուրա` լոլիկ, վարունգ, պղպեղ, որոնց բերքը նախատեսվում է, որ 3-4 անգամ կգերազանցի սովորական արտադրողականության ցուցանիշը: Առաջին բերքը կստացվի արդեն հունվարին:

Ընկերությունը նպատակ ունի տեղական շուկան ապահովել թարմ բանջարեղենով, որը թե՛ որակով, թե՛ գնով ավելի մրցունակ կլինի, քան ներկրվող գյուղմթերքը: Երկու ընկերություններում, ընդհանուր առմամբ, կստեղծվի 30-35 նոր աշխատատեղ:

Ա. Գւորգյանը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացավ պայմաններին, հնարավորություններին: Նա խրախուսելի է համարել գյուղատնտեսության ոլորտում առաջատար տեխնոլոգիաների կիրառումը` նկատելով, որ դրանք նպաստում են արդյունավետ գյուղատնտեսության զարգացմանը, նաև զբաղվածության ապահովման խնդրի լուծմանը:

Փոխվարչապետը հույս է հայտնել, որ ընկերության դրական փորձը տարածում կգտնի նաև այլ մարզերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում