Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վիճակագրական տվյալները վկայում են, որ Իրանում աճել է ամուսնալուծությունների թիվը։ Դրանք հիմնականում բաժին են ընկնում ինտիմ խնդիրներին։
Այս տարվա 7 ամիսների ընթացքում (Իրանում տարին սկսվում է մարտի 21-ից) ամուսնալուծությունների թիվը, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 10 տոկոսով՝ հասնելով 79,727-ի։
Ամուսնալուծությունների մեծ մասը բաժին է ընկնում երիտասարդ ընտանիքներին։ Ամուսնալուծված կանանց տարիքը տատանվում է 20-24-ի միջև, իսկ տղամարդկանցը՝ 25-29-ի միջև։
Միևնույն ժամանակահատվածում 3 տոկոսով աճել է ամուսնությունների քանակը՝ հասնելով 515,860 մարդու։
Հիշեցնենք, որ ներկայումս Իրանի բնակչությունը կազմում է 74,961,702 մարդ, որի 51 տոկոսը տղամարդիկ են, իսկ 49 տոկոսը՝ կանայք։ Իրանի բնակչության 71 տոկոսը բնակվում է քաղաքներում։










































