Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Որևէ մեկին թույլ չենք տա վատություն անել ՀՀԿ-ին. ՀՀԿ-ական պատգամավոր

«Քաղաքացիական և միջազգային հետազոտությունների» կենտրոնը և ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) այսօր «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էին քննարկում` «2012 թ. քաղաքական զարգացումների սպասումները» թեմայով:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հակադարձելով ՀՀԿ-ական գործչի հավաստիացմանը, թե անցկացնելու են արդար ընտրություններ` նշեց, թե այդ դեպքում ինչո՞ւ չեն ընդունում Կոնգրեսի առաջարկները`Ընտրական օրենսգրքի առնչությամբ, ինչպես նաև խորհրդարանական ուժերի` «Ժառանգության» և Դաշնակցության առաջարկները:

Պետրոս Մակեյանը նշեց, որ այս տարի ՀԱԿ-ը գնաց մեղմ ճանապարհով` նպատակ ունենալով առանց ցնցումների գնալ առաջ, և Կոնգրեսը կարծում էր, որ նույն խելամտությունը կցուցաբերի նաև իշխանությունը, բայց իշխանությունը կեսճանապարհին կանգ առավ:

«Հանրահավաքները պակասեցին, որովհետև ընդդիմությունը վճռական կոչով չի դիմել հասարակությանը: Երբ ընդդիմությունը հանդես գա կոնկրետ առաջարկներով, կտեսնեք, որ 2008-ի փետրվարի 26-ի չափ մարդ կհավաքվի»:

ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը համարում է, որ հանրահավաքային մարող տրամադրությունները պայմանավորված են նրանով, որ հասարակության գիտակցության մակարդակը բարձրացել է, և այժմ հասարակությունը համախմբվել է Սերժ Սարգսյանի շուրջը:

Նա նշեց, որ ՀՀԿ-ն չի պարտադրում իրեն սիրել. «Բայց որևէ մեկին թույլ չենք տա վատություն անել ՀՀԿ-ին` չսիրելով, նախանձելով նրան. սա չի վերաբերում հասարակությանը»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:

ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը նշեց, որ Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք «գրանտակեր» են և հեղափոխություններ իրականացնելու հատուկ նպատակ են հետապնդում:

Պետրոս Մակեյանը հակադարձեց, որ հենց միջազգային կազմակերպություններն են ֆինանսավորում իշխանությանը, և պետք չէ մոռանալ, թե մեր գալիք սերունդների վզին ինչ արտաքին պարտք են թողել:

«Այսօրվա ընդդիմությունը եղել է իշխանության, հեղափոխություն է իրականացրել, բայց ո՞վ պարտադրեց քանդել երկրի տնտեսությունը»,- հռետորական հարց հնչեցրեց Գագիկ Մելիքյանը:

Պետրոս Մակեյանը պատասխանելով «երկիրը քանդելու» մեղադրանքին` նշեց, թե բոլորը գիտեն, թե ինչի արդյունքում է երկիրը քանդվել, քանի որ համակարգ է փլուզվել. «Այսօրվա նախագահը` Սերժ Սարգսյանը, եղել է նախկին իշխանության ներկայացուցիչ, նաև` Ռոբերտ Քոչարյանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում