«Ֆերրարի»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն Europa Press-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ իտալական թիմը 2012 թվականի մրցաշրջանից մեծ սպասելիքներ ունի.
«Մենք 2012 թվականի մրցաշրջանից մեծ սպասելիքներ ունենք: «Ֆերրարի»-ն նոր մրցաշրջանին պատրաստվում է այնպես, ինչպես Մադրիդի «Ռեալ»-ը: Մենք «Ֆորմուլա-1»-ի լավագույն թիմն ենք և պարտավոր ենք դառնալ Աշխարհի չեմպիոն:
Մենք ուժեղ հակառակորդներ ունենք, որոնք կշարունակեն կատարելագործվել: Այդ իսկ պատճառով չեմպիոնության ճակատագիրը կարող է որոշել չնչին ժամանակային տարբերությունը:







































