Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

ՀԱԿ-ը «նորմալ» է համարում քաղաքական ուժերի արձագանքը

ՀԱԿ-ն անցած շաբաթ հայտարարել էր, որ պատրաստակամ է ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքական ուժերի հետ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ մշակել, ինչը հնարավորություն կտա բարձրացնել հարցը խորհրդարանում, ստանալ միջազգային հանրության աջակցությունը և հասնել օրենսդրական փոփոխությունների:

Հանրապետական կուսակցությունն անմիջապես բացառել էր նման հեռանկարը` հայտարարելով, թե Ընտրական օրենսգիրքն արդեն իսկ փոփոխված է:

«Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներն էլ հայտարարել են, թե կողմ են ազատ ու արդար ընտրություններին, բայց ռեալ չեն համարել իրենց կուսակցության մասնակցությունը ՀԱԿ-ի առաջարկած գործընթացներին:

Խորհրդարանական ընդդիմությունից «Ժառանգության» խմբակցության ղեկավարը Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հայտնել է, թե ՀԱԿ-ից որևէ առաջարկ չեն ստացել: Երբ կոնկրետ առաջարկ ստանան, քննարկեն:

«Ազատությունը» հիշեցնում է, որ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ անցած շաբաթվա վերջին հայտարարել էր, թե ինչո՞ւ պիտի Դաշնակցությունը Կոնգրեսի առաջարկին միանա, թող Կոնգրեսը միանա իրենց առաջարկած պրոյեկտներին:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը երկուշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով քաղաքական ուժերի այս հայտարարություններին` նշել է. «Իշխանությունների պատասխանը ընդամենը վկայակոչում է այն, որ նրանք իսկապես սիստեմատիկ կեղծարարությամբ են զբաղվել և պատրաստվում են նույն բանն անել այս ընտրություններին:Այսինքն որևէ ուրիշ բան այս իշխանություններից մենք չէինք էլ սպասում: Իսկ մնացած քաղաքական ուժերի արձագանքը ես համարում եմ այս պահին շատ նորմալ»:

Նրա դիտարկմամբ՝ նշված ընդդիմադիր քաղաքական ուժերից որևէ մեկը միանշանակորեն չի հրաժարվել միասնական պլատֆորմի գաղափարից:

Ի պատասխան Վահան Հովհաննիսյանի հարցադրմանը, թե երբ մեկուկես տարի առաջ Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը միավորեցին ուժերը` պայքարելու նոր Ընտրական օրենսգրքի համար, ինչո՞ւ էր ՀԱԿ-ը հեգնանքով ու ծաղրանքով վերաբերում և այդպես էլ չմիացավ դրան, Զուրաբյանը նշել է. «Մեր դիրքորոշումն այս հարցում պահպանվել է: Մենք անիմաստ ենք համարում մասնակցել իշխանությունների կողմից կազմակերպված քննարկումներին, որը թույլ է տալիս իշխանություններին լեգիտիմացնել այդ քննարկումները և ցույց տալ, որ իբր նրանց կողմից մշակված Ընտրական օրենսգրքի մեջ կա նաև ընդդիմության ներդրումը:

Խոսքը լրիվ այլ գործընթացի մասին է, գործընթաց, որում հավասար համագործակցության հետևանքով կմշակվի ընդհանուր պլատֆորմ, որը արդեն կներկայացվի հանրությանը, որը թույլ կտա արդեն ճնշումներ գործադրել իշխանությունների վրա»:

Դաշնակցության ներկայացուցիչը նաև հայտարարել էր, որ Կոնգրեսի` հատկապես վերջին ժամանակների նախաձեռնությունները ավելի շատ հակված են տպավորություն թողնել` ռեալ արդյունք բոլորովին չխոստանալով:

Ի պատասխան՝ Կոնգրեսի համակարգողը կոչ է արել զերծ մնալ փոխադարձ կշտամբանքներից։ «Ընտրությունների արդար և օրինական անցկացմամբ շահագրգիռ բոլոր քաղաքական ուժերը պետք է աշխատեն կենտրոնանալ պրակտիկ քայլերի վրա, և ճիշտ կլինի, որ մենք, այս գործընթացի հաջողությունը ապահովելու համար, զերծ մնանք փոխադարձ կշտամբանքներից»:

Հարցին` ընդդիմադիր ուժերի արձագանքը հույս ներշնչո՞ւմ է, թե պլատֆորմի ստեղծումը հնարավոր է, Զուրաբյանը ասել է. «Այս արձագանքը այս պահին որևէ խոչընդոտ չի ստեղծում նման գործընթացի ծավալման համար։ Կարող ենք գտնել այդ արձագանքների մեջ ինչ-որ պրոբլեմներ, բայց ոչ մի լուրջ խոչընդոտ քաղաքական ուժերի դիրքորոշման առումով ես չեմ տեսնում:
Կարևոր է սկսել համախմբումն այս ուղղությամբ: Եթե այդ պրոցեսը թափ հավաքի, ուրեմն վստահ եղեք, որ հետագայում շատ անսպասելի ուժերի աջակցությունն է հնարավոր դառնալու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում