Լոնդոնի «Արսենալ»-ի սկաուտ Սթիվ Ռոուելին թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին խորհուրդ է տալիս ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի 22-ամյա կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանին: Այդ մասին տեղեկացնում է eyefootball-ը:
«Արսենալ»-ի սկաուտները Մխիթարյանի խաղին հետևում են արդեն մի քանի ամիս: Սեսկ Ֆաբրեգասի` «զինագործներ»-ի շարքերը լքելուց հետո Վենգերը ցանկանում է ուժեղացնել թիմի կիսապաշտպանական գիծը:
Ըստ eyefootball-ի, Մխիթարյանի տրանսֆերի դիմաց «Շախտյոր»-ն անգլիական ակումբից կպահանջի 8 մլն ֆունտ:
Հիշենցնենք, որ Մխիթարյանը «Շախտյոր» էր տեղափոխվել Դոնեցկի «Մետալլուրգ»-ից` 5.4 մլն ֆունտի դիմաց:







































