Գերմանիայի Բունդես Լիգայի 17-րդ տուրում կայացած «Բավարիա»-«Քյոլն» խաղում, որն ավարտվեց տանտերերի` 3:0 հաշվով հաղթանակով, տեղի ունեցավ հետաքրքիր դրվագ. մյունխենցիների բելգիացի կենտրոնական պաշտպան Դանիել Վան Բույտենի իրացրած հուժկու տուգանային հարվածից հետո գնդակը դիպավ մրցակցի պաշտպանին և շարքից դուրս եկավ:









































