Հայաստանի շախմատի կանանց հավաքականը պատրաստ է Թուրքիայի Մարդին քաղաքում կայանալիք Աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա 2011 թվականի դեկտեմբերի 18-27-ն ընկած ժամանակահատվածում. դեկտեմբերի 23-ին մրցաշարում կլինի ընդմիջում: Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 17:00-ին: Հաղթողը կորոշվի 9 տուրերի արդյունքում:
Բացի Հայաստանի հավաքականից մրցաշարին մասնակցում են նաև Չինաստանի, Վրաստանի, Հունաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի, ՀԱՀ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի և Վիետնամի ընտրանիները:
Մեր հավաքականի կազմը հետևյալն է`
Էլինա Դանիելյան – 2497 միավոր
Լիլիթ Մկրտչյան – 2469 միավոր
Լիլիթ Գալոյան – 2383 միավոր
Մարիա Կուրսովա – 2315 միավոր
Նելլի Աղինյան – 2263 միավոր








































