Զուտ որպես քաղաքացի` ես գոհ չեմ մեր երկրի ընդհանուր վիճակից: Խոսքը ոչ թե իմ մասին է, այլ ընդհանուր` իմ ընկերների, շրջապատող մարդկանց: Ես շատ բաների հետ համաձայն չեմ, շատ բաների մասին չգիտեմ էլ, որովհետև այդքան շատ չեմ հետաքրքրվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգչուհի Արմինկան:
«Բայց այն, ինչ կատարվում է աչքիս առջև, շատ ցածր մակարդակի վրա է: Մենք արժանի ենք շատ ավելի լավին, քան հիմա ապրում ենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մեր երկրում խոսքի ազատության սահմանափակումներին, ապա երգչուհին շատ ուղիղ ասաց. «Մեր երկրում խոսքի ազատություն չկա»:









































