Friday, 19 06 2026
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը

70 տարեկանում մահացել է երգչուհի Սեզարիա Էվորան (տեսանյութ)

70 տարեկանում Կաբո-Վերդեում մահացել է հայտնի երգչուհի Սեզարիա Էվորան:

Երգչուհին մի քանի անգամ «Գրեմմի» մրցանակի հաղթող է ճանաչվել:

Սեզարիա Էվորա կամ «Բոկոտն թագուհի». Այս մականունով է կնքել ժողովուրդն իր սիրելի երգչուհուն: Նրա մեղեդային բալլադները երաժշտությունը գնահատողներին խելքահան են անում: Դրանցում լսվում է ծովի աղմուկը, մայրամուտի ալիքների հանդարտ ճողփյունը, դրանցում պարզ երջանկությունն է և սիրո սպասումով լեցուն լուռ երեկոները: Ինքը Սեզարիան համարում էր, որ դա դրախտի երաժշտությունն է, ուր վերադարձել է մարդը՝ ստույգ իմանալով, որ ամեն պահի կարող է այն կորցնել:

Սեզարիա Էվորան ծնվել է 1941 թ. օգոստոսի 27-ին, Կաբո Վերդեի Մինդելոուում: Բեմում երգում է 1958-ից, սակայն երգչական կարիերան բավականին ուշ է սկսել: Մինդելոուում բոլոր նավահանգստային քաղաքների նման եռում է գիշերային կյանքը: Տարիներ շարունակ Էվորան երգել է բարերում` արտասահմանյան հյուրերի համար: Նրա երգը սիրվել է, ու Էվորան մտածել է՝ այն կսիրի նաև լայն հասարակայնությունը: Նրա նախընտրած երաժշտական ժանրը մորնան է. այն Կաբո Վերդեի համար նույնն է, ինչ տանգոն Արգենտինայի համար: Այս ժանրն արդեն մեկուկես դարի պատմություն ունի:

Մորնան քնարական, հուզական երաժշտություն է և ուղեկցվում է պարերով: Ժանրի հիմքում բանաստեղծությունն է, որը կարող է նաև գոյություն ունենալ իբրև ինքնուրույն բանաստեղծական ժանր: Այն սիրո, թախծի, բաժանության, կարոտի, մահվան ու բնության գեղեցկության, անպատասխան սիրո մասին է: Ինքը՝ Սեզարիան, 16 տարեկանում սիրահարվել է մի գեղեցկատես կիթառահարի, սակայն այդ պատմությունն ընդհատվել է. «Փորձեցի երաժշտությանը փոխանցել սերս, թախիծս ու կարոտս»:

«80-ականների դադարը նրա համար էր, որ գնահատեմ ստեղծագործությունս ու մեծ աշխարհ տանող դուռը բացեմ: 47 տարեկան էի, երբ ինձ առաջարկվեց հանդես գալ Փարիզում: Ճիշտ է, ինձ համարում են «մորնայի թագուհի», սակայն մորնան սեր է, իսկ սիրո մեջ տիտղոսակիրներ չեն լինում»,- ասել էր նա:

Երգչուհու ելույթների ժամանակ նույնիսկ տղամարդիկ են արտասվում, նշանակում է, որ Սեզարիային հաջողվել է թակել նրանց հոգին տանող դուռը: Դա նաև ճանաչում է նշանակում:

Սեզարիան երկու երեխա ունի, ապրում է մոր հետ. «Ես միշտ ապրել եմ մորս հետ, դա իմ կյանքի օրենքն է»: Մի առիթով ասել է. «Տղամարդկանց մուտքն իմ տուն խստիվ արգելված է»: Եվ պարզաբանում էր. «Դա կատակ է, ուղղակի դեռևս չկա այն տղամարդը, ով ինձ վստահություն կներշնչի, ես հակառակ սեռի հանդեպ պարտադիր պահանջներ ունեմ…»:

Սեզարիան շատ է սիրում և գնում ոսկեղեն ու բացատրում է, որ դա ամենևին էլ ագահություն չէ, այլ կենսական պահանջ. «Ոսկի մանկուց եմ սիրում, ինչպես բոլոր աֆրիկյան կանայք: Չէ՞ որ աղքատ երկրներում մարդիկ այսօրվա կյանքով ապրելու իրավունքից զրկված են, դրա համար էլ միշտ նեղ օրվա համար հետ են գցում. ի՞նչ իմանաս, թե հետո ինչ կլինի»:

«Ես միլիոնատեր չեմ, ինչպե՞ս կարող ես միլիոնատեր լինել մի երկրում, ուր այդքան շատ են աղքատները: Իմ գրեթե բոլոր հոնորարները նվիրաբերում եմ մանկական զանազան սոցիալական ծրագրեր իրականացնելուն»: Սեզարիան ֆինանսավորում էր երկրի տարրական կրթությունը:

Նախկինում նա բեմ էր դուրս գալիս ոտաբոբիկ, ծխախոտով ու կոնյակով: Այսօր կոնյակի փոխարեն միայն ջուր է խմում, սակայն ծխախոտից ոչ մի կերպ չի կարողանում հրաժարվել: Իսկ բոբիկ էր, որովհետև դրա մեջ խորհուրդ կա` աղքատությունը, որում ապրում են նրա հայրենակիցները. դա համերկրացի կանանց հետ համերաշխության նշան էր:

Նրան ճանաչում բերեց Besame Muchօ երգը, որը երգչուհու թալիսմանն էր:

Հայաստանը Սեզարիայի համար Շառլ Ազնավուրի հողն է: Նա երազում էր երբևիցե զուգերգով հանդես գալ Ազնավուրի հետ:

Հիշեցնենք՝ 3 ամիս առաջ երգչուհին հայտարարել էր, որ առողջական խնդիրների պատճառով հեռանում է երգարվեստից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում