Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն ուղղում մտցրեց լրագրողների բառերում, որոնք իսպանացու` 2011 թվականին Նովակ Ջոկովիչից կրած պարտությունը բացատրում էին մարզիկի ընտրած սխալ մարտավարությամբ.
«Դա շատ հասարակ տարբերակ է, որին ես չեմ հավատում: Բանն այն է, որ այս տարի Նովակի հետ կայացած խաղերին ես մոտեցա վատ մարզավիճակով, որը համարում եմ հոգեբանական խնդիր: Հաջորդ մրցաշրջանում պետք է հաջող հանդես գամ և դա անեմ ոչ միայն Ջոկովիչի հետ խաղերում»,- Նադալին մեջբերում է իսպանական մամուլը:








































