Իսպանիայի քաղաքացիական գվարդիան (զինվորականացված ոստիկանությունը) այսօր հայտնել է MASTER գործողության անցկացման մասին, որի ընթացքում Իսպանիայի տարբեր քաղաքներում ձերբակալվել է 18 մարդ, որոնք կասկածվում են մարզիկների շրջանում արգելված դեղորայք վաճառելու մեջ:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը, ձերբակալվածների մեծամասնությունը բնակվում է Վալենսիայում, որտեղ նախկին երեք մարզիկների գլխավորությամբ ձևավորվել էր հանցավոր խումբ: Նրանց անունները չեն հաղորդվում: Նրանք զբաղվում էին արգելված դեղորայքի դեղատոմս գրելով և մատակարարմամբ:
Ձերբակալվածների թվում են նաև Վալենսիայի բժշկական հաստատության երեք աշխատակից, որոնք տրամադրում էին դոպինգը:
Ձերբակալության պահին արված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են անաբոլիկի, հորմոնի աճի և այլ տեսակի դեղորայք, որոնք կիրառվում են մարզական արդյունքները բարելավելու համար:







































