Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Շառլից ու փորձանքից հեռու. Blog

Լրագրող Անուշ Մկրտչյանը E էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.

Երբ քո կողմից շատ սիրված մարդն ասում է մի բան, որին չհամաձայնել չես կարող, սակայն լեզուդ էլ չի պտտվում ասածն ընդունել, ստիպված լռում ես, կամ էլ ասում՝ դե ինքը լավ մարդ է, այսինքն՝ ցրում ես: Շառլ Ազնավուրի՝ «Հիմա իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում» արտահայտությունը կպավ երկրիս ինքնասիրությանը: Շառլի խոսքը շատ կոշտ էր հերիք չի, համ էլ արդեն երկրորդ անգամ, ու ոչ մեր, այլ ուրիշների ականջին ասված: Մեր չինովնիկամտավորական հասարակությունը քարկապ է ընկել. ԱԳՆ պաշտոնապես լռում է, հայ աստղերը թերթերին տված հարցազրույցներում կմկմում են՝ «դե որտեղ այդպիսի բան չկա, դժվար հարց եք տալիս, չափազանցնում է» ու էլի նմանատիպ ոչինչ չասող խոսքեր:

Իհարկե, անդուր վիճակ է, որովհետև եթե այս խոսքերի հեղինակը լիներ միայն մեր կողմից շատ սիրելի երգիչ Շառլ Ազնավուրը, դեռ կարելի էր լղոզել ու անցնել՝ ասելով, թե էմոցիոնալ մարդ է, արվեստագետ է, բան է, ասել է: Մի նրբություն. սրանք Շվեյացրիայում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպանի խոսքերն են, որոնք արդեն այլ հարթության վրա են դիտարկվում: Ի՞նչ էր ուզում սրանով ասել Շառլը մեր պետական այրերին, մեր մաֆիային՝ ինչպես ինքն էր ժամանակին անվանել, ու սովորական քաղաքացիներիս: Հիմնական մեսիջը մեկն էր՝ հերիք է քանդեք երկիրը: Իսկ ի՞նչ հետևություն կանեն դրանից վերոնշյալները: Դե մաֆիան թքած ունի բոլորի ասածի վրա, հասարակության համար Շառլը հեղիանակություն է ու ինչ էլ ասի, ուրեմն ճիշտ է, ընդդիմադիրները ևս մեկ անգամ առիթ ունեն իշխանությանը հաթաթա տալ, իսկ դե պետությունն էլ երևի թե գցում-բռնում է PR-ի հետևից ընկնելով՝ էս ինչ փորձանք բերեցինք մեր գլխին:

Բա լավ. ի՞նչ անենք. Շառլին նեղացնել չի կարելի, բա իզո՞ւր այդքան փող ծախսեցինք տուն թանգարան բացելու համար, պաշտոնից հետ կանչելու համար այդքան ռիսկ չունենք, հրապարակավ հայտնել, որ Շառլի ասածը իրականությանը չի համապատասխանում, նշանակում է լրիվ էշի տեղ դնել ժողովրդին: Չէ, իհարկե, մենք սովոր ենք, որ մեզ էշի տեղ են դնում, պարզապես, մի նրբություն կա. իսկ եթե հանկարծ Շառլը երրորդ հայտարարությունն էլ անի՞, բա հետո ի՞նչ ենք ասելու: Ինչևէ, մեր պետության ղեկավարաների հնարամտություններով առաջին օրը չէ, որ պետք է «հիանանք», լուծումը գտնվեց՝ մեղքը գցում ենք թարգմանիչների վրա:

«Արմենպրես» գործակալությունն արդեն իսկ հայտնել է, որ Շառլի ասածը թարգմանիչները սխալ են թարգմանել: Այնպես որ մեր պետական այրերը կարող են հանգիստ շունչ քաշել ու իրենց մտքի եկածն ասել, միևնույն է վերջում այդ նույն «անգրագետ թարգմանիչներն» են տեղեկատվությունը Շառլին «հասցնելու»: Կթարգմանվի այնպես, ինչպես պետք է: Իսկ, մինչ այդ, մեզ չի խանգառի, պարբերաբար Ավե Մարիան լսել: http://www.youtube.com/watch?v=ZYDVUUAGffs

P.S. Շառլն իմ ամենասիրած երգիչներից մեկն է, սակայն դեռ առաջին հայտարարությունից հետո մի հարց եմ անընդհատ ուզում բարձրացնել՝ ինչո՞ւ այս ամենի մասին նա չխոսեց պապլավոկյան դեպքերից հետո, կամ իր ինչի՞ն էր պետք այս տուն-թանգարան կոչվածը, էլ դեսպանի տիտղոսի մասին բան չեմ ասում: Ախր, մեկը մյուսի շարունակությունն է, չէ՞ կամ հետևանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում