«Հարսնաքար» ռեստորանում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մեծարման երեկոն: Երեկոյի ընթացքում ամփոփվեցին նաև 2011 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով կազմակերպված հարցման արդյունքները. լավագույնը ճանաչվեց Դոնեցկի «Շախտյոր»-ի առաջատարներից մեկը` Հենրիկ Մխիթարյանը, ով գերազանց մրցաշրջան անցկացրեց:
Երկրորդ տեղում հայտնվեց Յուրա Մովսիսյանը, իսկ երրոդը ճանաչվեց Ռոման Բերեզովսկին:
Այսպիսով` 2010 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հենրիկ Մխիթարյանն այս պարգևին արժանացավ երկրորդ անգամ անընդմեջ:








































