Մոտ հիսուն մարդ է մահացել Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում՝ կեղծված ալկոհոլային խմիչքից թունավորվելու պատճառով: Եվս 100 տուժած գտնվում են հիվանդանոցներում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բոլոր մահացածներն ու տուժածներն ալկոհոլային խմիչքը գնել են Սանգրամպուրի երկաթուղային կայարանից, որը գտնվում է Կալկաթայից 70 կիլոմետր հեռավորության վրա:
Հաղորդվում է, որ տեղի բնակիչները բարկացած հարձակվել են այդ խանութի վրա այն բանից հետո, երբ իմացել են, թե ինչ է կատարվել մարդկանց հետ:









































