Saturday, 06 06 2026
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները

Երևանում նոր ճանապարհ կկառուցվի

ՀՀ կառավարության որոշմամբ` նախատեսված է ապամոնտաժել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող «Արաբկիր-Քանաքեռ» վազուրդի 4,475 մ երկարության երկաթուղային գիծը` այդ հատվածում ճանապարհ կառուցելու նպատակով: Վաղը կառավարության նիստում նախատեսվում է հաստատել Երևանում նոր ճանապարհի կառուցման ներդրումային ծրագիրը:

«Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից կազմվել է ճանապարհի նախագիծ, որի առաջին փուլը` մոտ 2.5 կմ երկարությամբ, Կ. Ուլնեցու փողոցը կկապի Ռուբինյանց փողոցի հետ՝ բեռնաթափելով Դ. Անհաղթի, Ռուբինյանց փողոցների, Ռուբինյանց-Պ. Սևակի փողոցների խաչմերուկի երթևեկությունը, կապահովի մոտեցում այդ ճանապարհին կից նախկինում վաճառված հողամասերի համար։ Հետագայում` հաջորդ փուլերով, ճանապարհը կհասնի մինչև Ազատության պողոտա, Հ. Քոչարի փողոց և Կոմիտասի պողոտա, ինչպես նաև կստեղծվի ճանապարհային հանգույց և ուղեանց, որը 1-ին փուլում կառուցված ճանապարհահատվածը Ռուբինյանց փողոցի վերջնամասում կկապի դեպի Նոր Նորք և Ավան վարչական շրջաններ տանող ճանապարհների հետ: Արդյունքում ճանապարհի կառուցումից հետո նրան կից կառաջանան որոշակի ազատ հողատարածքներ` շուրջ 1.4 հա մակերեսով, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել բնակելի տներ, ինչպես նաև հասարակական նշանակության օբյեկտներ կառուցելու համար:

Այդ կապակցությամբ ՀՀ Երևանի քաղաքապետարանին ներդրումային ծրագիր է ներկայացրել «Դորոժնիկ» ՍՊԸ–ն: Ընկերությունը պատրաստակամ է ճանապարհի 1-ին փուլի 850.0 մլն դրամ նախահաշվային արժեք ունեցող շուրջ 2.5 կմ երկարությամբ, Կ. ՈՒլնեցու փողոցից մինչև Ռուբինյանց փողոց (առանց ուղեանցերի և ճանապարհային հանգույցների) հատվածի շինարարությունն իրականացնել 560.0 մլն դրամով: Արդյունքում, ընկերությունը ձեռք կբերի 1.4 հա հողատարածք (ճանապարհի շինարարության ավարտից հետո նշված հողատարածքների գինը կարող է աճել), որի սահմաններում կարող է կառուցել բնակելի առանձնատնային (2-3 հարկանի) թաղամաս՝ իր հասարակական նշանակության շինություններով:

Ըստ ընկերության նախնական հաշվարկների՝ տարածքում կարող է տեղակայվել 15-20 2-3 հարկանի առանձնատներ, ինչպես նաև դրանց սպասարկման համար անհրաժեշտ 5-7 միավոր հասարակական նշանակության շինություններ: Այս ամենի արդյունքում, 2-3 տարվա ընթացքում քաղաքը կունենա մոտ 4000 քմ բնակելի տարածք և մոտ 600-1000 քմ հասարակական նշանակության շինություններ: Դրանց շինարարության արժեքը, ըստ մոտավոր հաշվարկների, կկազմի շուրջ 1,000.0 մլն ՀՀ դրամ:

Կառուցված բնակելի տների, հասարակական նշանակության շինությունների և հողամասերի վաճառքից ընկերությունը կունենա շուրջ 1,000.0-1,200.0 մլն դրամի լրացուցիչ հասույթ, որը կկոմպենսացնի և՛ ճանապարհի 1-ին փուլի շինարարության նախահաշվային ու պայմանագրային արժեքների տարբերությունը, և՛ ներգրավված վարկային դրամական միջոցների սպասարկման գումարները, և՛ արդյունքում ընկերությունը ամբողջ ծրագրից կարող է շահույթով դուրս գալ: Այստեղ ամենամեծ ռիսկը կառուցված շինությունների գների էժանացումն է այսօրվա շուկայական գներից, կամ վաճառքի ձգձգումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում