Օսլոյում խաղաղության հետազոտության ինստիտուտի պրոֆեսոր Օլա Տունանդերը Nytt Norsk Tidsskrift գիտական ամսագրում հրապարակել է հետազոտություն` նվիրված Բրեյվիկի և Իսրայելի հետ ենթադրյալ կապին:
Հոդվածի հիմնական դրույթները տպագրվել են Minerva ամսագրում:
Պրոֆեսորը եկել է այն եզրակացության, որ անհնար է ահաբեկչություններ իրականացնել «առանց պետական ուժերի օգնության, և այս պարագայում ևս մենք չենք կարող այն բացառել»:
Առաջարկելով սեփական տեսությունը՝ պրոֆեսորը ներկայացրել է Նորվեգիայի և Իսրայելի միջև եղած հակասության ժամանակագրությունը, որն առաջացել է Նորվեգիայի կողմից «պաղեստինյան պետության ինքնիշխանությունը» ճանաչելու հարցի շուրջ: Պրոֆեսորը շեշտել է խրհրդանշական ամսաթիվը` հուլիսի 22:
Տունանդերը հիշեցրել է, որ 1973 թվականի հուլիսի 22-ին «Մոսադի» գործակալները Լիլիմահեր քաղաքում գնդակահարեցին մարոկացի սպա Ահմեդ Բուչիկին, նրան սխալմամբ շփոթելով պաղեստինյան ահաբեկչական «Սև սեպտեմբեր» կազմակերպության առաջնորդ Ալի Հասան Սալամեհի հետ: Պետք է նշել, որ Բուչիկին իսկապես սպանել էին «Մոսադի» գործակալները, սակայն ոչ թե 22ին, այլ 21-ին:
Մյուս ամսաթիվը, ըստ Տունանդերի, ավելի կարևոր է՝ 1946 թվականի հուլիսի 22, երբ Երուսաղեմի «Դավիթ թագավոր» հյուրանոցում պայթյուն տեղի ունեցավ: «Ուսումնասիրելով Բրեյվիկի աջ իսրայելական և հուդա-քրիստոնեական գաղափարական կողմը՝ մենք եկել ենք այն եզրակացության, որ հուլիսի 22-ին նա փորձել է նորվեգական հողում պատասխանել «Դավիթ թագավոր»-ի դեմ իրականացված հարձակմանը, որպեսզի դաս տա Նորվեգիային»:









































