«Իմպուլս»-ի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Զավեն Բադոյանի գործակալ Կարեն Մուրադյանը բելառուսական Goals.by կայքին տված հարցազրույցում նշել է, որ ֆուտբոլիստը «ԲԱՏԷ»-ի հետ կկնքի 3 տարվա պայմանագիր.
«Բանակցությունները հաջող են ընթանում, և մնում է համաձայնեցնել միայն տրանսֆերի գումարը: Դրանից հետո Բադոյանը 3 տարվա պայմանագիր կկնքի: Առաջիկա օրերին ամեն ինչ պարզ կդառնա: Եթե Զավենը հանդես գա Բելառուսում, ապա միայն «ԲԱՏԷ»-ում»:
22-ամյա ֆուտբոլիստը «ԲԱՏԷ»-ում փորձաշրջան էր անցնում նոյեմբերի 25-ից և բելառուսական ակումբի հետ մեկնել էր Իսպանիա, որտեղ թիմը պատրաստվում էր Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա»-ի հետ խաղին: