Անգլիական երկու ակումբներ` «Չելսի»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն, պայքարում են Ալեշանդրե Պատոյի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Ըստ Corriere dello Sport-ի, «Միլան»-ը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել իր երկու բրազիլացի հարձակվողներից մեկից` Պատոյից կամ Ռոբինյոյից, որպեսզի ձեռք բերի Կառլոս Տևեսին և Մաքսի Լոպեսին:
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը բրազիլացուն ցանկանում է տեսնել իր թիմում, իսկ «Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ Պատոն ու Մարիո Բալոտելլին կարող են հարձակվողական հիանալի զույգ կազմել:
Պատոյին ձեռք բերելու նպատակով «Միլան»-նն անգլիական ակումբներից դեռ կոնկրետ առաջարկ չի ստացել:







































