«Ռեդ Բուլլ»-ը մտադիր է իր նոր բոլիդը ներկայացնել մինչև առաջին միջմրցաշրջանային փորձարկումները: Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական AUTOhebdo հանդեսը, ավստրիական թիմը ցանկանում է նոր` RB 8 բոլիդը ներկայացնել փետրվարի 5-ին` «Ռեդ Բուլլ»-ի բազայում` Միլթոն-Քեյնսում, նախատեսված շնորհանդեսի ժամանակ: Նշենք, որ «Լոտուս-Ռենո»-ն իր նոր բոլիդը կներկայացնի դրանից 1 օր անց:
«Ուիլիամս»-ի նոր մեքենայի շնորհանդեսի օրը հայտնի չէ, սակայն կա տեղեկատվություն, որ այն կկայանա Եվրոպայում, ոչ թե Քաթարում, որտեղ գտնվում է թիմի տեխնիկական բազան:








































