Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հարություն Առաքելյանը հերթական բաց ֆաքսն է հղում Տիգրան Սարգսյանին

Հարություն Առաքելյանը թվով 4-րդ բաց ֆաքսն է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյյանին:
Ստորև ներկայացնենք այն ամբողջությամբ
«Պարոն վարչապետ, իմ նախորդ ֆաքսերում ձեզ նախազգուշացնում էի, որպեսզի լուրջ պատրաստվեք «հարցաքննությանը», բայց դրա փոխարեն իմ դեմ զինվորիկներ եք ուղարկում, որոնք ավելի շուտ շոումենների տպավորություն են թողնում (խոսքս քաղաքական անտունիներ Հ.Ավետիքյանի և Է.Անտինյանի մասին է):

Ասեմ նաև, որ լրագրողներն ասում էին, որ նրանց կազմակերպած «միավորման» ֆուրշետի ուտելիքից կաուչուկի հոտ էր գալիս… Ձեր պահվածքը «խոսում» է այն մասին, որ լուրջ չեք վերաբերվում ձեր ապագային կամ թերահավատ եք իմ ուսումնասիրությունների արդյունքներին:

Լավ, ասենք նրանք ինձ վիրավորեցին և վարկաբեկեցին ՀՌԱԿ-ը, ասեցին` իբր ես վատ մարդ եմ, հետո՞, բայց դրանից չբացահայտվեց չէ՞, թե ուր է կորել «Նաիրիտի» «վաճառքից» գոյացած 31 միլիոն դոլարը, կամ գործարանի պայթյունից առաջ որտեղի՞ց հայտնվեց 35 միլոն դոլարը և ո՞ւր այն «ուղղորդվեց», կամ ինչո՞ւ է «Նաիրիտ»-ը 12 միլիոն դոլարով գնում մեկ այլ գործարան, որն իրեն պետք չէ կամ ինչպե՞ս է տացվում, որ պարսկական ընկերությունը հաղթում է դատն ընդդեմ «Նաիրիտի» և չի պահանջում 13 միլիոն դոլարը»,- գրում է նա:

«Ինչպես խոստացել էր, այսօր հատելու է 100 միլիոն դոլարի «սահմանը» և որքան էլ ՀՀ Կառավարության ներկայացուցիչները մամուլին ներկայացնում էին, թե «Նաիրիտի» սեփականատեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությունն իր արտադրած կաուչուկը Հայաստանից արտահանել է մեկ տոննայի դիմաց առավելագույնը 2500-2700 դոլար արժեքով և հարկերը վճարվում էր այդ գումարի կտրվածքով, քանի որ իբր շուկայական արժեքը դա է և «խորհուրդ» էին տալիս «ուրիշի ջեբի լոբիները չհաշվել», այնուամենայնիվ ինձ հաջողվեց պարզել, թե կաուչուկ սպառող ռուսական ընկերություններն ինչ արժեքով են գնել «Նաիրիտի» արտադրանքը «միջնորդ» կազմակերպություններից 2006-2009 թթ. ընկած ժամանակահատվածում:

Այդ կազմակերպություններից են բաշկիրական «Վիմպել» ձեռնարկությունը, Չեբոկսարի քաղաքի «Չապաևի անվան արտադրական ձեռնարկությունը» և Օրենբուրգ քաղաքի «ՕՌՏ» ձեռնարկությունը:
Իմ ուսումնասիրությունները պարզեցին, որ ՀՀ կառավարության ներկայացուցչի հայտարարած 2500-2700 դոլար մեկ տոննայի դիմաց շուկայական արժեքը չի համապատասխանում իրականությանը, քանի որ բաշկիրական «Վիմպել» ձեռնարկությունը «Նաիրիտի» արտադրանքը «միջնորդներից» գնել է ստորև ներկայացված արժեքներով.

2006թ.` 111.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-27 ռուբ.) կազմում է 4100 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց

2007թ.` 113.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-25 ռուբ.) կազմում է 4500 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց

2008թ.` 188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-24 ռուբ.) կազմում է 7800 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց

2009թ.` 180.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-30 ռուբ.) կազմում է 6000 դոլար գումար մեկ տոննայի դիմաց:

Չեբոկսարի քաղաքի «Չապաևի անվան արտադրական ձեռնարկությունը» «Նաիրիտի» արտադրանքը «միջնորդներից» գնել է 2006թ. 110.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-27 ռուբ.) կազմում է 4000 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց

2007.թ` 130.000-164.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-25 ռուբ.) կազմում է 5200 – 6500 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց

2008թ.`188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-24 ռուբ.) կազմում է 7800 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց

2009 .` 188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-30 ռուբ.) կազմում է 6200 դոլար գումար մեկ տոննայի դիմաց:

Օրենբուրգ քաղաքի «ՕՌՏ» ձեռնարկությունը «Նաիրիտի» արտադրանքը «միջնորդներից» գնել է
2006թ.` 110.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-27 ռուբ.) կազմում է 4000 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց

2007թ.` 130.000-ից մինչև 165.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-25 ռուբ.) կազմում է 5200 – 6500 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց

2008թ.`188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-24 ռուբ.) կազմում է 7800 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց

2009թ.`188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-30 ռուբ.) կազմում է 6200 դոլար գումար մեկ տոննայի դիմաց»,- գրում է վերջինս`հարցնելով` արդյո՞ք ի մի բերելով այս «Ֆաքս-4»-ում ներկայացված ուսումնասիրությունները, ձեզ համար (որպես «Նաիրիտ» գործարանի 10 տոկոս պետական բաժնեմասի հիմնական պատախանատու) պարզ չէ, որ 2006-2010թթ. «Նաիրիտի» արտադրած մոտ 30.000 տոննա պատրաստի կաուչուկը Հայաստանից արտահանվել է «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ»-ին և այլ «սկումբրիևիչյան» կազմակերպություններին, որի արդյունքում նրանք մեկ տոննայից ստացել են նվազագույնը 2000 դոլար գերշահույթ, իսկ պարզ հաշվարկի դեպքում ստացվում է 60 միլիոն դոլարին համարժեք գերշահույթ (կրկնում եմ նվազագույնը):

Նրա խոսքով` սա այն պարագայում էր, երբ «բարիք ստեղծող» գործարանում կյանքի համար վտանգավոր թունավոր արտադրամասերում աշխատող բանվորները ամիսներով աշխատավարձ չէին ստանում, իսկ ստացածներն էլ զուտ գոյությունը պահպանող սիմվոլիկ գումար էր:
Հ. Առաքելյանը հարցնում է Տ. Սարգսյանին` արդյոք նրա եղբայրը, որը զբաղեցնում է «Նաիրիտ» գործարանի կոմերցիոն հարցերով փոխտնօրենի պաշտոնը տեղյա՞կ չէր կաուչուկ սպառող կազմակերպություններից, որպեսզի «Նաիրիտի» արտադրանքը առանց միջնորդի առաքվեր նրանց և բարձր շահույթներն էլ ուղղորդվեին Հայաստան:

« Դուք, որպես ՀՀ վարչապետ հաշվե՞լ եք, թե՞ «Նաիրիտ» գործարանի արհեստականորեն վնասով աշխատացնելու պարագայում որքա՞ն է տուժել ՀՀ պետական բյուջեն»,- հռետորական հարց է ուղղում վարչապետին Առաքելյանը` խոստանալով հաջորդ «ֆաքսով» անդրադառնալ գործարանի ուռճացված աշխատավարձի ֆոնդին և ՀՀ նախագահից մի քանի անգամ բարձր աշխատավարձ ստացող վարչապետի փոխտնօրեն եղբոր ու նրա «շրջապատի» գործունեությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում