Կատալոնական «Բարսելոնա»-ին հաղթելու անհաջող փորձից հետո բրիտանական մամուլը հրապարակեց տեղեկատվություն, ըստ որի` ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ժոզե Մոուրինյոն կփորձի Մադրիդ հրավիրել Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին:
Բրիտանական մամուլը նաև տեղեկացնում է, որ իսպանական կողմն արդեն պատրաստ է անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման համար անել կոնկրետ առաջարկ: «Ռեալ»-ն «արիստոկրատներ»-ին կարող է առաջարկել նաև Էստեբան Գրաներոյի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 2008 թվականին` «Ինտեր»-ը գլխավորելիս, Մոուրինյոն Լեմպարդի տրանսֆերի ձեռքբերման մեկ անհաջող փորձ արդեն կատարել է:







































