Ուկրաինական Football.ua կայքը կազմել է ներքին առաջնության 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ տեղ է գտել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Մետալլուրգ»-ի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին:
Կայքը նշում է. «Նա այս անգամ էլ աչքի չէր ընկնում ակտիվությամբ, սակայն անհրաժեշտ պահին օգտակար եղավ իր թիմին»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնության 20-րդ տուրի «Զարյա»-ի հետ խաղի արդեն 16-րդ րոպեին Մարկոսն իր թիմին առաջ մղեց, իսկ Դոնեցկյան ակումբն այդ խաղում մրցակցի նկատմամբ առավելության հասավ 3:0 հաշվով: