Իսրայելի հարավում գտնվող Oվդա ռազմաբազան ընդունել է հունական կործանիչներ` համատեղ ռազմաօդային օպերացիաներ իրականացնելու համար:
Զորավարժություններին մասնակցել են F-15 և F-16 կործանարարներ, ինչպես նաև Boeing ինթնաթիռներ:
Անհայտ պատճառներով այս զորավարժությունները չեն լուսաբանվել` պահվելով գաղտնի: Մինչ այդ բոլոր զորավարժությունները լայնամասշտաբ լուսաբանվել են:
Мignews.com-ը գրում է, որ Իսրայելը հաճախ է անցկացնում ռազմական զորավարժություններ ՆԱՏՕ-ի հետ համագործակցող երկրների հետ:
Մոտ օրերս Իսրայել կժամանեն նաև իտալական արտադրության ինքնաթիռներ` համատեղ զորավարժություններ իրականացնելու համար:









































