Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանն ավարտեց իր ելույթները:
Մեր գրոյսմաստերը 32-րդ քայլում սև ֆիգուրներով իր պարտիան ոչ-ոքի ավարտեց մրցաշարի առաջատար Վլադիմիր Կրամնիկի հետ: Այսպիսով` Լևոնը վաստակեց 9 միավոր և 5-6-րդ տեղը կիսում է Վիշվանաթան Անանդի հետ: Կրամնիկն իր միավորների թիվը հասցրեց 16-ի և առաջին տեղը կարող է բաժանել միայն Կառլսենի հետ, եթե վերջինս առավելության հասնի Նայջել Շորթի նկատմամբ:
Վիշվանաթան Անանդ – Լյուկ Մքշեյն պարտիան նույնպես ավարտվեց ոչ-ոքի, իսկ Մագնուս Կառլսեն – Նայջել Շորթ և Հիկարու Նակամուրա – Մայքլ Ադամս հանդիպումները դեռ չեն ավարտվել: