Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Մարդու իրավունքների խախտումները տեղի են ունենում պաշտոնատար անձանց կողմից. Մ. Խաչատրյան

Մարդու իրավունքների խախտումները տեղի են ունենում պաշտոնատար անձանց կողմից: Այս մասին «Առաջին լրատվական»-ին ասաց «Ս. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ իրավաբան Մերի Խաչատրյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանությանը:

Նա նշեց, որ մարդու իրավունքների ոլորտում հայ հասարակության ամենամեծ ձեռքբերումը օրենքը խախտել և անպատիժ մնալն է: «Ստեղծվել է անպատժելիության մթնոլորտ. խախտումները տեղի են ունենում որոշ պաշտոնատար անձանց կողմից: Օրինական փաստաթղթերը հետագայում կարող են կորցնել իրենց ուժը և անվավեր ճանաչվեն, բայց այնուամենայնիվ այդ մարդիկ մնան անպատիժ»,- մեկնաբանեց իր տեսակետը Մ. Խաչատրյանը`որպես օրինակ ներկայացնելով Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ-ի կառուցման համար որոշ պաշտոնատար անձանց կողմից տրված դրական եզրակացությունները:

Խոսելով հասարակության վերաբերմունքի շուրջ` Մ. Խաչատրյանն ասաց, որ այսօր հասարակությունն ակտիվ է Հայաստանում. պայքարում, հասնում են որևէ բանի, բայց երևույթը չի վերանում: Իրավաբանն անդրադարձավ ոստիկանական ոլորտին`նշելով, որ շարունակվում են ոստիկանության ոլորտում առանց ծանուցագրի, առանց դատարանի որոշման մտնել մարդու բնակարան և ձեռքերը ոլորելով տանել:

«Թե՛ իրավապահ մարմինները, թե՛ պետական կառավարման մարմինները՝ իրենց գերատեսչություններով համատարած խախտումներ են անում: Դա գալիս է նրանից, որ Հայաստանում տիրում է համատարած անպատժելիության մթնոլորտ»,- նկատեց Մ. Խաչատրյանը`պատճառաբանելով, որ այն մարմինները, որոնք պետք է պաշտպանեն մարդուն, հովանավորվում են:

Մ. Խաչատրյանը կարծում է, որ պետք է իրավապաշտպան կազմակերպությունները, շահագրգիռ անձինք խորացնեն իրենց վերահսկողությունը, որը շատ կարևոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում