Լոնդոնում ընթանում է 2011 թվականի London chess classic սուպերմրցաշարի 6-րդ տուրը:
Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանի հակառակորդը բրիտանացի Մայքլ Ադամսն էր, որի հետ մեր գրոյսմաստերը սև ֆիգուրներով 34-րդ քայլում իր պարտիան ավարտեց ոչ-ոքի: Այս տուրից հետո Արոնյանն իր վաստակած միավորները հասցրեց 6-ի:
Վիշվանաթան Անանդ – Վլադիմիր Կրամնիկ, Դեյվիդ Հոուելլ – Նայջել Շորթ և Լյուկ Մքշեյն – Հիկարու Նակամուրա պարտիաներում պայքարը դեռ չի ավարտվել: