Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական մամուլը, ռուս բիզնեսմեն Դմիտրի Ռիբոլովլևը մոտ ժամանակներս կարող է ձեռք բերել «Մոնակո»-ն: Այդ դեպքում նրա առաջին քայլերից մեկը կլինի 1998 թվականի Աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆֆին ակումբ վերադարձնելը, ով 1990-95 թթ. «Մոնակո»-ի կազմում որպես ֆուտբոլիստ անց է կացրել 177 խաղ:
Որոշ տեղեկությունների համաձայն, Ջորկաեֆֆը կարող է պայմանագիր կնքել արդեն այս շաբաթ: Բացի նրանից, ակումբ կարող է հրավիրվել նաև «Նիցցա»-ի նախկին նախագահ Մորիս Կոենը: Հիշեցնենք, որ «Մոնակո»-ն ներկայումս հանդես է գալիս ֆրանսիական 2-րդ լիգայում:







































