ՀՀ ԱԻ նախարարությունից «Առաջին լրատվական»–ին հայտնում են, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի վրա (ճոպանուղու մոտ) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Նախնական տվյալներով՝ բախվել են չորս ավտոմեքենաներ` «Օպել վեկտրա» մակնիշի 06 ՏՕ 787 պետհամարանիշի, «Վազ 2108» մակնիշի 22 լ ԼՕ152 պետհամարանիշի, «Վազ 2106» մակնիշի 62 ՏԼ 700 պետհամարանիշի և «Մերսեդես» մակնիշի 23 ԼՏ 294 պետհամարանիշի:
Տուժածների մասին առայժմ չի հայտնվում։
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի







































