Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկեց 2011թ. London chess classic սուպերմրցաշարի 5-րդ տուրը: Տուրի կենտրոնական մրցավեճում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանն իր ուժերը չափում է մրցաշարի առաջատար, FIDE-ի վարկանիշային աղյուսակով աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կառլսենի հետ: Լևոնը խաղում է սպիտակ ֆիգուրներով:
5-րդ տուրի մրցավեճերի զույգերն են`
Լևոն Արոնյան – Մագնուս Կառլսեն,
Հիկարու Նակամուրա – Դեյվիդ Հոուելլ,
Նայջել Շորթ – Վիշվանաթան Անանդ,
Վլադիմիր Կրամնիկ – Մայքլ Ադամս:
Հիշեցնենք, որ 4-րդ տուրից Արոնյանը 4 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: