Կլիչկո եղբայրների մենեջեր Բեռնդ Բյոնտեն հայտարարեց, որ IBF, IBO, WBA, WBO վարկածներով Աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի և Ֆրանսիացի Ժան-Մարկ Մորմեկի միջև մենամարտը կարող է տեղի ունենալ 2012 թվականի մարտի 3-ին` Դյուսելդորֆում:
Հիշենցնենք, որ Կլիչկո-Մորմեկ մենամարտը պետք է կայանար ս.թ. դեկտեմբերի 10-ին , սակայն չեղյալ համարվեց, քանի որ ուկրաինացի բռնցքամարտիկը վիրահատության ենթարկվեց, և հեռացվեց նրա երիկամում հայտնաբերված քարը: Դրանից հետո Կլիչկոն հայտարարեց, որ պատրաստ է մենամարտին, սակայն որոշ ժամանակ անց կրկին սուր ցավեր զգաց և տեղափոխվեց հիվանդանոց:





































