Իր հաջորդ մրցաշրջանը «Չելսի»-ի ֆրանսիացի հարձակվող Նիկոլյա Անելկան կսկսի չինական «Շանհայ Շենհուա»-ում: Ակումբի ներկայացուցիչ Մա Յուեն չինական մամուլին տեղեկացրել է, որ ակումբը բանակցություններ է վարել ֆուտբոլիստի եղբոր հետ (ով հանդիսանում է Անելկայի գործակալը), և այդ բանակցություններն ավարտվել են հաջողությամբ:
Ֆրանսիացու հետ կկնքվի 3 տարվա պայմանագիր: «Շանհայ Շենհուա»-ի նախագահ Ժու Չժունը հայտարարեց, որ կողմերը ներկայումս քննարկում են պայմանագրի վերջին դրույթները: Հիշեցնենք, որ Անելկան և բրազիլացի պաշտպան Ալեքսը «Չելսի»-ի ղեկավարությանը խնդրել էին իրենց տրանսֆերի հանել, որից հետո թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը նրանց հեռացրեց ընդհանուր խմբի հետ մարզումներից:
Անելկայի ծառայություններով հետաքրքրվում էր նաև «Վեսթ Հեմ»-ը:









































