ԱՄՆ–ն ազատում է Պակիստանի օդային բազան` հետևելով երկրի ռազմական ուժերի հրամանին։
Նոյեմբերի 26-ին Պակիստանի վրա ՆԱՏՕ-ի օդային հարձակումից հետո վերջինիս գլխավոր հրամանատարությունը պահանջել էր, որ ԱՄՆ–ն անհապաղ ազատի Շամսիի օդային բազան։
Ըստ AFP-ի՝ Իսլամաբադում ԱՄՆ դեսպան Քամերոն Մունթերը Պակիստանի հեռուստաալիքներին ասել է, որ իրենք կատարում են Պակիստանի խնդրանքը:
ԱՄՆ–ի զինվորականներից և սարքավորումներից բազայի ազատման վերջնաժամկետը դեկտեմբերի 11-ն է:









































