Դեկտեմբերի 25-ին NBA-ում տեղի կունենան 10 հանդիպումներ, այդ թվում՝ «Նյու-Յորք» – «Բոսթոն», «Դալլաս» – «Մայամի», «Լոս-Անջելես Լեյքերս» – «Չիկագո», «Գոլդեն Սթեյթ» – «Լոս-Անջելես Քլիփփերս» և «Օքլահոմա» – «Օրլանդո»:
Հիշեցնենք, որ բասկետբոլիստների արհմիությունն ու ակումբների ղեկավարները համաձայնության չէին գալիս, քանի որ խաղացողները ցանկանում էին նոր՝ իրենց համար ավելի շահավետ պայմաններ: Բասկետբոլիստների արհմիությունն NBA-ից անկախ լիգա ստեղծելու համար արդեն մարզադահլիճներ էր փնտրում, սակայն կողմերը կարողացան համաձայնոթյան գալ, և երկարաժամկետ լոկաուտից հետո սրանք կլինեն առաջին հանդիպուները:








































