«Ռեդ Բուլլ»-ի RB7-ը, որի ղեկին Սեբաստիան Ֆետտելը 2011 թվականի մրցաշրջանում իր կարիերայում երկրորդ անգամ դարձավ «Ֆորմուլա-1»-ի Աշխարհի չեմպիոն, իսկ Մարկ Ուեբբերը ընդհանուր հաշվարկով գրավեց երրորդ տեղը, Autosport Awards-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն բոլիդ:
Այդ մրցանակը Autosport Awards-ի՝ Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ շնորհվեց «Ռեդ Բուլլ»-ի տեխնիկական տնօրեն Ադրիան Նյուիին: Հիշեցնենք, որ անցած տարի նույնպես այն բաժին էր հասել ավստրիական թիմին:
«Անցած տարի մենք շատ լավ բոլիդ ստեղծեցինք և այս տարի չկարողացանք գերազանցել ինքներս մեզ: Մրցաշրջանի մեկնարկից ունեինք մրցունակ մեքենա, որն այդպիսին մնաց մինչև տարվա ավարտը: Մի քանի մրցույթներում հակառակորդները շատ մոտ էին մեզ, սակայն պետք է արժանին մատուցել ավտոարշավորդներին և ամբողջ թիմին, քանի որ մենք պահպանեցինք առաջատարի դիրքը»,- Նյուիին մեջբերում է Autosport-ը:









































