Լոնդոնում կայացած Autosport Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ «Ռեդ Բուլլ»-ի գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետտելը, ով 2011 թվականին իր մարզական կարերայի ընթացքում երկրորդ անգամ դարձավ «Ֆորմուլա-1»-ի Աշխարհի չեմպիոն, ճանաչվեց 2011 թվականի լավագույն ավտոարշավորդ: Գերմանացին 2011 թվականի մրցաշրջանում նաև գերազանցեց Նայջել Մենսելլի` 1 մրցաշրջանի ընթացքում ունեցած հաղթանակների ռեկորդը:
«Անցյալ տարի ես այս մրցանակը ստացա առաջին անգամ: Այն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի: Ես յուրահատուկ զգացողություններ ունեի, քանի որ երբ իջնում էի բեմից, բազմաթիվ նախկին և ներկա ավտոարշավորդներ ծափահարում էին ինձ` գնահատելով հաջողություններս:
«Ֆորմուլա-1»-ն ինձ համար շատ կարևոր է: Ես ներողություն եմ խնդրում Նայջելից. շատ էի ցանկանում անունս գրել ավտոարշավի պատմության մեջ»,- Ֆետտելին մեջբերում է Autosport-ը:
.








































