Այսօր ՖԻՖԱ-ն և France Football ամսագիրը հայտարարեցին, որ «Ոսկե գնդակ-2011»-ի հաղթողի հավակնորդների ցուցակը կրճատվել է` հասնելով 3-ի:
Այդ ցուցակի մեջ են մտնում «Բարսելոնա»-ի 2 ֆուտբոլիստներ` Լիոնել Մեսսին և Չավին, իսկ երրորդը Մադրիդի «Ռեալ»-ի ներկայացուցիչ Քրիշտիանու Ռոնալդուն է: Հաղթողի անունը հայտնի կդառնա 2012 թվականի հունվարի 12-ին` Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
Հիշեցնենք, որ Մեսսին և Չավին համարվում են 2011թ. Չեմպիոնների Լիգայի հաղթողներ, իսկ Ռոնալդուն, ով Լա Լիգայում խփել էր 40 գնդակ, ստացավ 2011թ.-ի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը:








































