Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ընթացող London chess classic մրցաշարի 2-րդ տուրում Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով կրեց ընթացիկ մրցաշարի իր առաջին պարտությունը՝ զիջելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Կրամնիկը սև ֆիգուրներով առավելության էր հասել Նայջել Շորթի նկատմամբ՝ ընթացիկ մրցաշարում տանելով իր առաջին հաղթանակը: Դեյվիդ Հոուելլ – Մայքլ Ադամս պարտիան ավարտվել էր ոչ-ոքի:
Մագնուս Կառլսեն – Լյուկ Մքշեյն մրցավեճում պայքարը դեռ շարունակվում է: