«Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի համար Տրենտ Ռեզնորն ու Ատտիկուս Ռոսսը գրել են երեք ժամանոց սաունթրեք:
Nine Inch Nails-ը հայտնում է, որ այն բաղկացած է 39 կատարումներից և 3 CD-ներով վաճառքի կհանվի դեկտեմբերի 27-ից:
Ցանկացողները հիմա էլ կարող են լսել սաունթրեքի կրճատ տարբերակը՝ NIN կայքում:
Հիշեցնենք, որ Ռեզնորն ու Ռոսսը երաժշտություն են գրել նաև «Սոցիալական ցանց » ֆիլմի համար:









































