Քրիշտիանու Ռոնալդուն ընդհանուր խմբի հետ մասնակցել է Մադրիդի «Ռեալ»-ի հերթական մարզմանը: Ժոզե Մոուրինյոյի տրամադրության տակ էին 23 ֆուտբոլիստներ: Կառվալյուն և Արբելոան կատարում էին վերականգնողական վարժություններ:
20 ֆուտբոլիստներ մարզվում էին Ժոզե Մոուրինյոյի անմիջական հսկողությամբ՝ Կական, Սերխիո Ռամոսը, Պեպեն, Ալբիոլը, Վարանը, Մարսելոն, Լասսը, Կոենտրաուն, Խաբի Ալոնսոն, Շահինը, Խեդիրան, Գրաներոն, Ալթինթոփը, Օզիլը, Կալյեխոնը, Դի Մարիան, Բենզեման, Իգուաինը, Ռոնալդուն և կանտերանո Մենդեշը: Կասիլյասը, Ադանն ու Մեխիասը մարզվում էին դարպասապահների մարզիչ Սիլվինո Լոուրոյի հսկողությամբ:
Այսպիսով՝ եթե մինչև «սուպեր կլասիկո»-ն նոր վնասվածքներ չլինիեն, ապա դեկտեմբերի 11-ին մայրաքաղաքային ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստներից ամենայն հավանակաությամբ չի խաղա միայն Ռիկարդու Կառվալյուն, ով ծնկի կապանների վնասվածք է ստացել:









































