Կորեացի Միրու Կիմը որոշել է 104 ժամ ապրել խոզերի հետ: Բժշկական համալսարանի նախկին ուսանողուհին երկու խոզերի հետ 4 օր ապրելու է Միամիի Art Basel պատկերասրահի առջև տեղադրված փոքր վանդակում: Նա լինելու է ամբողջովին մերկ, և անցորդները պատուհանի միջով կարող են նրան տեսնել:
Կիմը, ով փիլիսոփայի դուստր է, արդեն վաղուց հայտնի է իր մերկանալու և տարբեր տեղերում ինքն իրեն լուսանկարելու սովորությամբ: Նա ասում է, որ սա իրեն օգնում է ազատվել վախերից, ինչպես, օրինակ, մթության վախից, կեղտի կամ վտանգների վախից:
Mail Online-ը գրում է, որ Կիմին ներշնչել է ֆրանսիացի փիլիսոփա Մայքլ Սերերսի I Like Pigs And Pigs Like Me գիրքը, որտեղ խոսվում է մարմնի բնավորության մասին: Կիմն ասել է, որ երբ շփվում է խոզերի հետ, ավելի լավ է զգում իր էությունը:
Միամիի նրա ներկայացումն առաջինը չէ, բայց սա առաջին կենդանի ներկայացումն է, և նա հույս ունի, որ այս կերպ կարող է ստիպել, որ մարդիկ զգան, թե ինչպես է նրա մարմինը խառնվում խոզերի մարմնի հետ` մի բան, որը դժվար է ցույց տալ լուսանկարների միջոցով:













































