Հնդկաստանի արևմուտքում դժբախտ դեպքի հետևանքով արգելոցում սատկել է շուրջ 140 ֆլամինգո:
Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները, թռչունները գիշերը վախեցել են մեքենայի շարժիչի ձայնից և թռել էլեկտրահաղորդման լարերի ուղղությամբ:
«Սատկել է մի ամբողջ երամ: Թռչունները թռել են ուղիղ էլեկտրահաղորդման լարերի վրա. նրանցից 139-ը տեղում սատկել են»,- հայտնել է արգելոցի ներկայացուցիչը:
Այժմ Հնդկաստանի Գուջարաթ նահանգի իշխանությունները քայլեր են ձեռնարկում, թե ապագայում ինչպես խուսափեն նման աղետներից: Մասնավորապես ուսումնասիրվում է էլեկտրական լարերը գետնի տակ անցկացնելու հնարավորությունը:









































