Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Տեր-Պետրոսյանի գցած խայծը` Բարգավաճի կոկորդում

ԲՀԿ մասին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը համընկավ ՀՀԿ-ԲՀԿ միասնական ցուցակի մասին տեղեկատվության ի հայտ գալու հետ, իսկ դրանից հետո ԲՀԿ վրա ճնշումների ուժգնացումը կարծես թե վկայում է, որ Հանրապետականը Տեր-Պետրոսյանի նետած «խայծը» փորձում է գցել ԲՀԿ կոկորդը և ստիպել ընդունել միասնական ցուցակի գաղափարը:

Ընդհանրապես, նկատի ունենալով Հայաստանի ներքաղաքական կյանքի անցած տարիները, մասնավորապես վերջին երեք տարիները, ներիշխանական «միասնականությունը» կլինի այդ եռամյակի կամ քառամյակի միանգամայն բնական ամփոփում: Բանն այն է, որ լինելով կոալիցիայի մեջ, թե Օրինաց երկիրը, թե Բարգավաճ Հայաստանը, բացարձակապես ոչնչով չկարողացան հանրությանը հիմնարար, սկզբունքային կերպով ներկայացնել իրենց տարբերությունը ՀՀԿ-ից:

Հասարակությանն այդպես էլ պարզ չդարձավ, թե օրինակ ինչով են ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն սկզբունքորեն տարբերվում ՀՀԿ-ից: Թե ինչով են տարբերվում իրարից, կարծես թե պարզ է` ի տարբերություն ՕԵԿ-ի, ԲՀԿ-ն փորձում է առավել դժվարությամբ զիջել ՀՀԿ-ին, կամ Սերժ Սարգսյանին: Բայց պարզ չէ, թե այդ ուժերն ինչով են սկզբունքորեն տարբերվում ՀՀԿ-ից: Եղել է արդյոք մի արժեքային, սկզբունքային, գաղափարական հարց, որում ԲՀԿ-ն կամ ՕԵԿ-ը մինչև վերջ հակադրվել են Հանրապետականին կամ Սերժ Սարգսյանին:

Իսկ եթե Հայաստանի համար անցած այդ չորս տարիների բարդ ընթացքում չի եղել այդպիսի որևէ սկզբունքային հակադրություն, երբ դրա առիթները բազմաթիվ էին թե ներքին, թե արտաքին քաղաքական, թե տնտեսական հարթություններում, ապա մնացյալի մասին խոսելն այլևս թերևս ավելորդ է:

Հետևաբար, բացարձակապես ավելորդ է դառնում այդ կուսակցությունների ինքնուրույն գոյությունը և միանգամայն օրինաչափ կլինի, և նաև ազնիվ, որ իշխանությունը հանդես գա մեկ դեմքով, իսկ եթե ՕԵԿ-ը կամ ԲՀԿ-ն կողմնակից են այլ դեմքի և ուզում են այլ դեմք ունենալ, ապա նրանք պետք է նախ և առաջ հրաժարվեն որպես իշխանություն հանդես գալուց:

Այդ առումով, միասնական ցուցակի պահանջի առկայությունը միանգամայն տրամաբանական կլինի, թեև իհարկե առայժմ դրա որևէ պաշտոնական հաստատում չկա: Խնդիրն այն է, որ թե Օրինաց երկիրը, թե Բարգավաճ Հայաստանը, առանձին ցուցակի դեպքում պետք է նախ և առաջ ազնվություն ունենան հրաժարվել իշխանության մաս լինելուց:

Ինչ խոսք, դատելով այդ կուսակցությունների անցած ուղղուց, մեկը մյուսից փառավոր իշխանատենչ կենսագրությունից, դա իհարկե անիրատես ակնկալիք է կամ հեռանկար: Բայց, այդ դեպքում, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն թերևս չունեն ՀՀԿ-ի «միասնական» պահանջին հակադրվելու բարոյական իրավունք: Խոսքն իհարկե այն բարոյականության մասին է, որը ընդունված է ներիշխանական փոխհարաբերություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում