Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հայաստանում կհիմնադրվի Ֆրանսիական լիցեյ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին և աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության համալսարանական և գիտահետազոտական հարցերի պատասխանատու Էլեն Դյուշենին:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել է հատկապես Հայաստանի ֆրանսիական համալսարանի գործունեությունը:

Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ ֆրանսիական կողմի համար կարևոր է Հայաստանի կրթության և գիտության նախարարության գնահատականն ու մեկնաբանությունը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ:

Շեշտելով, որ Ֆրանսիական համալսարանը մեր բարձրագույն կրթության համակարգի առաջատարներից է, ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ այն բուհական համակարգում մեր ապագայի լավատեսության աղբյուրներից մեկն է:

Նախարարը կարևորել է , որ ֆրանսիական համալսարանն ընդլայնի համագործակցության շրջանակը Ֆրանսիայի բարձրագույն կրթական հաստատությունների հետ, ինչը հնարավորություն կտա բարձրացնել Ֆրանսիական համալսարանի տարածաշրջանային մրցունակությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանում Ֆրանսիական լիցեյի հիմնադրմանը, որի առաջարկը հնչել է Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների պաշտոնական հանդիպման ժամանակ:

ՀՀ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ այժմ մշակվում է Ֆրանսիական լիցեյի հիմնադրման միջպետական պայմանագրի նախնական տարբերակը` համաձայն ՀՀ օրենսդրության պահանջների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում